Գլխավոր / Հայաստան / Հայաստանի քաղաքացին ձկան ընդհատակյա արտադրամաս է հիմնել

Հայաստանի քաղաքացին ձկան ընդհատակյա արտադրամաս է հիմնել

Դերժինսկի քաղաքում հայտնաբերվել է ձկների վերամշակման և արտադրման ապօրինի արտադրամաս, Аргументы.ru-ին հայտնել է Մոսկվայի շրջանի ներքին գործերի ներկայացուցիչը:

Պարզվել է, որ ստվերային տնտեսության կազմակերպիչը Հայաստանի քաղաքացի է: 

Ապօրինի գործող արտադրամասը գտնվում է նախկինում որպես կովերի ագարակ ծառայած շինությունում և գործում էր առանց սանիտարահիգիենիկ պայմանների: Ձկնային արտադրանքի  պատրաստման ժամանակ աշխատողները չեն օգտագործել  ստերջ ձեռնոցներ, փաթեթավորումն իրականացրել են մերկ ձեռքերով: Բերման ենթարկված աշխատակիցներն անձը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ունեցել, անգամ բժշկական գրքույկ:

Tekali Taxi