Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում թույլատրել են պաշտպանել հնարավոր ահաբեկիչներին

ԱՄՆ-ում թույլատրել են պաշտպանել հնարավոր ահաբեկիչներին

Ամերիկացի իրավաբաններն ու իրավապաշտպանները կրկին կկարողանան իրենց պարտքը կատարել առանց վերապահումների: Ի սկզբանե խնդիր էր ծագել երկու կազմակերպությունների միջև. դրանք են Սահմանադրական իրավունքի կենտրոնն ու քաղքացիական ազատության պաշտպանության միությունը և ֆինանսների նախարարությունը:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, իրավապաշտպանների օգնությանն է դիմել ԱՄՆ-ում Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբակցության ամենավտանգավոր գաղափարախոսական առաջնորդներից մեկը համարվող Անվարա ալ Աուլակիի հայրը: Խնդիրը նրանում է, որ ալ-Աուլակին, որին ամերիկյան իշխանությունները մտադրվել են վերացնել, ԱՄՆ-ի քաղաքացի է:

Նրա ակտիվները սառեցվել էին, սակայն իրավաբանները հայտարարել էին, որ համաձայն են անվճար իրավաբանական պաշտպանությամբ ապահովել պոտենցիալ ահաբեկչին: Սակայն Ֆինանսների նախարարությունն արգելել էր նման քայլ ձեռնարկել, և հաղորդել էր իրավաբաններին, որ նրանք ստիպված կլինեն հատուկ արտոնագիր ստանալ նման որոշման դեպքում: Իրավաբանները վիճարկել էին այդ գործընթացը` գտնելով, որ այն հակասում է սահմանադրությանը: Եվ, փաստորեն, նրանք չէին սխալվում: Ֆինանսների նախարարը որոշել է հարթել խնդիրն առանց դատարանի օգնության և թույլատրել իրավաբաններին ներկայացնել ահաբեկչի իրավունքները դատարանում առանց արտոնագրերի:

Ինչպես տեղեկացնում են ամերիկացի իրավապաշտպանները, իրենց դեռևս անհանգստացնում է ամերիկյան իշխանությունների այն որոշումը, համաձայն որի` պետք է վերացնել ահաբեկչության մեջ կասկածվող անգամ սեփական երկրի քաղաքացիներին:

Tekali Taxi