Home / Հայաստան / «Հրապարակ». Ինչու են տարածում Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերը

«Հրապարակ». Ինչու են տարածում Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերը

Կադրային փոփոխությունների թեման մեր հասարակությանը շատ է դուր եկել. ամեն օր լուրեր են շրջանառվում, թե այսինչ պաշտոնյային են հանել, մյուսին` նշանակել, գրում է օրաթերթը:

Այս առումով ամենից գայթակղիչ պաշտոնը կրթության և գիտության նախարարինն է, որին հանելու մասին լուրերը հատկապես ակտիվորեն են շրջանառվում: Նրա փոխարեն մեկ նշանակում են Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանին, մեկ` այն հանձնվում է ԲՀԿ-ին, և քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կականց ավելի մեծ տեղ է հատկացվելու, իսկ ԲՀԿ-ում ամենահարմար թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է` ուրեմն նրան:

Մեզ հասած տեղեկություններով` այս լուրերի շրջանառման պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ հնաբնակները Արմեն Աշոտյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն և մասամբ նաև իրենք են տարածում այս տեղեկությունները: Գուցե մտածում են, որ այնքան ասեն, մինչև իրականություն դառնա: Նշենք նաև, որ այս փոփոխությունը մեծ ուրախությամբ կընդունեն նաև ԿԳ նախարարությունում, որտեղ ընդհանրապես նախարարներին և հատկապես Աշոտյանին չեն սիրում:

Tekali Taxi