Գլխավոր / Армения / Հերթական պաշտոնանկությունը Հայաստանում

Հերթական պաշտոնանկությունը Հայաստանում

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է հետ կանչել Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Ինչպես այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, նման որոշում կուսակցությունն ընդունել է երեկ կայացած քաղխորհրդի նիստում:
Հարցին, թե արդյոք այդ որոշումը պայմանավորված էր կուսակցության նկատմամբ ճնշումներով, Բաղդասարյանն ասել է, որ իրենց վրա ճնշում գործադրելն այդքան էլ հեշտ չէ, ու հավելել, որ դա իրենց «քաղաքական թիմի որոշումն է», որը ինքը քննարկել է ՀՀ նախագահի հետ:
Նոր նախարարի անունը հայտնի կդառնա Ամոնորի տոներից հետո: Ըստ Բաղդասարյանի` թեկնածուները մի քանիսն են, սակայն նրանց անունները կուսակցությանը ղեկավարը չի հնչեցրել:
Tekali Taxi