Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը վերահսկում են Փաշաևների և Հեյդարովների ընտանիքները

Ադրբեջանը վերահսկում են Փաշաևների և Հեյդարովների ընտանիքները

The Los Angeles Times պարբերականի կայքում Հեյլի Սֆիթլենդ Էդվարդսն իր բլոգում ներկայացնում է ադրբեջանցի քաղաքական և գործարար վերնախավի մասին դիվանագիտական տվյալներ, որոնք հրապարակել էր WikiLeaks-ը:

2010 թվականի փետրվար և հունվար ամիսներին Բաքվի ամերիկյան դեսպանատնից Միացյալ Նահանգներ փոխանցված տվյալներում տեղեկատվություն կա Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պլաստիկ վիրահատությունների, ինչպես նաև նախագահի որդիների անձնական ինքնաթիռների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ:

WikiLeaks-ի կողմից տպագրված նյութերում խոսվում է «խաղորդների փոքր խմբի» մասին, որոնք վերահսկում են Ադրբեջանի թե քաղաքական, թե գործնական ոլորտները: Այս խաղորդները համատեղ են գործում և ահռելի հարստություն են կուտակում` շուկայական մրցակցության և երկրում ժողովրդավարության տարածման բարեփոխումների հաշվին:

Փաստաթղթերի համաձայն`ամենաազդեցիկ և հարստություն կուտակած խաղորդներից են Փաշաևների և Հեյդարովների ընտանիքներն են, որոնք միասին ղեկավարում են ադրբեջանական կառավարության և երկրի խոշոր ընկերությունների մեծ մասը:

Փաշաևների ընտանիքը, որի ներկայացուցիչն է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ղեկավարում է երկրի երեք խոշորագույն բանկերը, մի հեռուստաընկերություն,ինչպես նաև բջջային կապի ընկերություն:

Հեյդարովների ընտանիքի գլխավորը` Քեմալեդին Հեյդարովը փաստաթղթերում դիտվում է որպես խոշոր գործարար, ով Ադրբեջանի մի շարք ոլորտներում մենաշնորհային գործունեություն է ծավալել: Նա նաև ղեկավարում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Tekali Taxi