Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական երկխոսությունը հետաձգվեց

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական երկխոսությունը հետաձգվեց

թվականի հունվարին Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական բանակցություններ են սկսվելու: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտնագության, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Սկզբնական պայմանավորվածության համաձայն` բանակցությունները պետք է ընթանային 2010 թվականի դեկտեմբերին: Բանակցությունների հետաձգման փաստը պայմանավորված է թուրքական կողմի աշխատանքների մեծ ծավալների և որոշ տեխնիկական խնդիրների հետ, գրում է Кавказский узел-ը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսի 16-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ռազմավարական համագործակցության և փոխադարձ օգնությանը վերաբերող համաձայնագիր էին կնքել:

Tekali Taxi