Գլխավոր / Армения / Հայկական ժամանակ. ԵՊՀ-ի ռեկտորն ակադեմիկոս չդարձավ

Հայկական ժամանակ. ԵՊՀ-ի ռեկտորն ակադեմիկոս չդարձավ

ԵՊՀ ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում տեղի ունեցած ակադեմիկոսների ընտրության ժամանակ չի ընտրվել ակադեմիկոս, տեղեկացնում է օրաթերթը:

Պատմություն մասնագիտության համար առաջադրված էին ակադեմիկոսի 4 թեկնածուներ` Բաբկեն Հարությունյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Վլադիմիր Ղազախեցյանը և Արամ Սիմոնյանը: Այսօր ԳԱԱ ընդհանուր ժողովում այս մասնագիտության գծով քվեարկություն տեղի չի ունենա: Այն, որ ԵՊՀ ռեկտորն ակադեմիկոս չդարձավ, թերևս շատերի համար անակնկալ էր: Տեղեկություններ կային, որ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ազատվել Սիմոնյանից և ռեկտորի արտահերթ ընտրությունների նշանակել: ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն էլ համարվում է նրա եղբայրը` Լևոն Սարգսյանը:

Tekali Taxi