Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ով է Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը

«Չորրորդ ինքնիշխանություն». Ով է Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը

Օրաթերթը գրում է Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի մասին:

Սկզբում Կարինե Հարությունյանը հանդիսանում էր «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն`1998-2010թթ., ապա նա դարձավ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն. 1998թ. մինչև օրս նա զբաղեցնում է այդ պաշտոնը: Կարինե Հարությունյանը այն անձնավորությունն է, որը 12 տարի «նստած է եղել» վարկային  միջոցների վրա: Այդ է պատճառը, որ նրա 12-ամյա հաղթարշավի ժամանակ իր հետ աշխատած մարդկանցից շատ-շատերը վերջինիս բնութագրումը սկսում են նրանից, որ Կարինե Հարությունյանը հանդիսանում է մեր 20-ամյա անկախ երկրի ամենահարուստ կանանցից մեկը, որը իր բիզնեսը կազմակերպել է ոչ թե սեփական ֆինանսական միջոցներով, այլ վարկային միջոցներով, այսինքն` փաստացի պետական միջոցներով:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ձևավորվել է մեր հանրապետության կրթության ոլորտին Համաշխարհային բանկի կողմից տրված առաջին վարկով, և փաստորեն հենց առաջին օրվանից Կարինե Հարությունյանը այդ վարկը դիտարկել է որպես սեփական վարկ, չնայած նրան, որ կառավարության կողմից վերցրած բոլոր վարկերը, ի վերջո, փակում ենք բոլորս: Ստեղծված հիմնադրամը իրականում պետության համար չափազանց օգտակար և ռազմավարական նշանակություն ունեցող մարմին պետք է  լիներ, սակայն կարճ ժամանակում այն վերածվեց անորակ ու սխալներով լի դասագրքերի արտադրության` դրանից բխող բոլոր վտանգներով: Կարինե Հարությունյանն այդ բիզնեսում ունի բացարձակ մենաշնորհ և հովանավորություն ՀՀ կառավարության կողմից: Ամենաանտեղյակ մարդն անգամ կարող է կռահել, թե ինչ ահռելի գումարների հետ գործ ունի բիզնես տիկինը:

Tekali Taxi