Գլխավոր / Հայաստան / Ավիավթար Տուլայի շրջանում. Զոհվել է 12 մարդ

Ավիավթար Տուլայի շրջանում. Զոհվել է 12 մարդ

Ան-22 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տուլայի շրջանում: Վթարի հետևանքով մահացել է 12 մարդ: ՌԴ Պաշտպանության նախարարությունը քննում է վթարի հիմնական վարկածները` մարդկային գործոնն ու տեխնիկական պատճառները, հայտնում է Интерфакс-ը:

Ռազմա-տրանսպորտային Ան-22 ինքնաթիռը կորել էր ռադիոտեղորոշման էկրաններից Տուլայի սահմանին երեքշաբթի 21:30-ի շրջանում: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ինքնաթիռը Վորոնեժից Տվեր էր ուղևորվում` ուսուցողական թռիչք իրականացնելու նպատակներով: Վթարի փաստի հետ կապված հետաքննություն է իրականացվում:

Tekali Taxi