Գլխավոր / Հայաստան / Վարչապետն անհեթեթ է համարել ԱՊՊԱ-ին ուղղված մեղադրանքները

Վարչապետն անհեթեթ է համարել ԱՊՊԱ-ին ուղղված մեղադրանքները

Այսօր ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների (օրինագիծը ներկայացրել են «Ժառանգություն»  կուսակցության պատգամավորները – Epress.am)` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու, «Անհատական տվյալների մասին» և ևս մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Հեղինակների կարծիքով` գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ֆինանսական հավելյալ բեռ է, ուստի այդ նորմը պետք է վերանայել։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրական բազմաթիվ դրույթներ բովանդակող ԱՊՊԱ-ի ներդրումը հանիրավի շահարկվում է։

«Հնչում են անտեղի մեղադրանքներ, որոնց մի մասը պարզապես անհեթեթություն է։ Պոպուլիստական մղումներով առաջնորդվող այդ մարդիկ իրականում փորձում են խոչընդոտել բարեփոխման գործընթացը։ Հարց է ծագում` «Ժառանգությունը» հատուցելո՞ւ է այն վնասը, որ ավտովարորդներին կպատճառվի իրենց տրանսպորտի միջոցները չապահովագրելու դեպքում։ Օրենքն ընդունված է, պետք է այն հարգել և կատարել դրա պահանջները», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Tekali Taxi