Գլխավոր / Հայաստան / Հայ դատը քննադատում է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու որոշումը

Հայ դատը քննադատում է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու որոշումը

Վաշիգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի համոզմամբ` սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ նախագահին լավ առիթ էին տվել` ձերբազատվելու Ադրբեջանում դեսպանի նշանակման խնդրից և չնշանակելու այդչափ խնդրահարույց և կողմնակալ Մեթյու Բրայզային։

«Այն հանգամանքը, որ նախագահը Կոնգրեսը շրջանցելով է նշանակում արել, հարցականի տակ է դնում նորանշանակ դեսպանների լեգիտիմությունը։ Սա ամերիկյան կառավարության համար պահն է, երբ հարկ է փակել պատերազմով սպառնացող Ադրբեջանին և դաշնակիցներին անդադար խաղաղեցնելու, հանգստացնելու ձախողված քաղաքականության էջը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ասել է Արամ Համբարյանը։

«Կառավարությանը պետք է տալ այդ երկրների ռազմատենչ կեցվածքի դեմն առնելու հնարավորություն, մինչդեռ, դեսպան նշանակելով մեկին, ով լռելով, հանգստացնելով` հանդուրժել է Ադրբեջանի այդ կեցվածքը, մենք վտանգում ենք մեր արժեքները և մեր շահերը տարածաշրջանում», – ասել է Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը։

Tekali Taxi