Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում օդից 1000-ից ավելի սատկած թռչուններ են ընկել

ԱՄՆ-ում օդից 1000-ից ավելի սատկած թռչուններ են ընկել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգի Բեեբե քաղաքում արտակարգ պատահար է գրանցվել: Հունվարի 1-ին ժամը 23:30-ից սկսած Բեեբիի շրջակայքում օդից սկսել են սատկած սև կեռնեխներ ընկնել: Թռչունների թիվը հազարից ավելին է եղել:

Տեղի բնապահպանական կազմակերպության փորձագետները հավաքել են 65 կեռնեխների և ուղարկել փորձաքննության: Մասնագետների կարծիքով՝ թռչունների մահվան պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Ամանորի կապակցությամբ քաղաքի բնակիչները հրավառություն են կազմակերպել, և կեռնեխները սթրեսի են ենթարկվել:

Թռչունների մահվան պատճառն ավելի հստակ մասնագետները կորոշեն փորձաքննությունից հետո:

Լուսանկարը՝ AP-ի

Tekali Taxi