Գլխավոր / Հայաստան / 2010-ին Նյու Յորք ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել

2010-ին Նյու Յորք ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել

2010 թվականի ընթացքում ամերիկյան Նյու Յորք այցելած զբոսաշրջիկների թիվը ռեկորդային է եղել:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հավաստմամբ` 2010 թվականին քաղաք այցելողների ընդհանուր թիվը 48,7 միլիոնի է հասել, որը գերազանցում է 2008-ի 47 միլիոնանոց ռեկորդը: Համեմատ 2009 թվականի հետ`  զբոսաշրջիկների թվի 7 տոկոս աճ է գրանցվել:

Ըստ քաղաքապետի` տուրիզմը քաղաքին 31 միլիարդ դոլարի եկամուտ է բերել:
Բլումբերգը նպատակ ունի 2012-ին այս թիվը հասցնել 50 միլիոնի:

Նշենք, որ Նյու Յորք ժամանած զբոսաշրջիկների 39 միլիոնը եղել են ԱՄՆ քաղաքացիներ, և միայն 10 միլիոնը ժամանել են արտասահմանից:

Associated Press-ի փոխանցմամբ` Նյու Յորքը համարվում է ԱՄՆ ժամանող զբոսաշրջիկների համար ամենագրավիչ կետը, քանի որ այստեղ են հանգրվանում են զբոսաշրջիկների 33 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Մայամին և Լոս Անջելեսը:

Tekali Taxi