Գլխավոր / Հայաստան / Comedy club-ի անդամները ավտովթարի են ենթարկվել

Comedy club-ի անդամները ավտովթարի են ենթարկվել

Ռուսաստանյան Comedy Club շոուի երկու մասնակիցներ` Վիկտոր Վասիլևը և Դմիտրի Խռուստալյովը, ինչպես նաև վերջինիս կինը` Վիկտորիա Դյաչուկը, ավտովթարի են ենթարկվել:

Վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել  Խռուստալովի կինը: Այս մասին տեղեկացնում է utro.ru –ն:

«Կիա սպեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Դմիտրի Խռուստալովը, ով չի հասցրել արգելակել լուսացույցի ազդանշանի փոփոխման ժամանակ և հարվածել է դիմացը կանգնած «Ֆորդ ֆոկուս» մակնիշի մեքենային:

Վասիլևը և Խռուստալովը թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ահա Դյաչուկը ուղեղի լուրջ վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ և տրավմատիկ շոկ է ստացել և փոխադրվել է նյարդաբանական կենտրոն:

Tekali Taxi