Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում դասախոսներին հեռացրել են աշխատանքից ուսանողի պորնոգրաֆիկ ֆիլմի պատճառով

Թուրքիայում դասախոսներին հեռացրել են աշխատանքից ուսանողի պորնոգրաֆիկ ֆիլմի պատճառով

Ստամբուլի Բիլգի համալսարանի երկու դասախոսներ ժամանակավոր հեռացվել են աշխատանքից իրենց ուսանողի պորնոգրաֆիկ ֆիլմի պատճառով: Համալսարանի ղեկավարությունն անընդունելի է համարել նման ֆիլմ նկարահանելու և ներկայացնելու փաստը, որի համար մեղավոր է համարել Վիզուալ դիզայնի ֆակուլտետի հիմնադիր և ղեկավար պրոֆեսոր Իհսան Դերմանին ու դասախոսներ Ալի Փեկշենին և Ահմեթ Աթիֆ Աքինին: Համալսարանի վարչակազմը դեպքի կապակցությամբ ներքին հետաքննություն է սկսել, ինչպես նաև հայտարարել է իրավական քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին:

Ֆիլմի հեղինակ, Վիզուալ դիզայնի ֆակուլտետի ուսանող Դենիզ Օզգյունը ֆիլմը ներկայացրել էր որպես իր ավարտական թեզ: Այս մասին հաղորդել էր թուրքական Tempo ամսագիրը, որից հետո էլ համալսարանի ղեկավարները նման քայլի են դիմել:

Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Բիլգի համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի ղեկավար պրոֆեսոր Ալի Նեսինը բաց նամակ է հղել համալսարանի վարչակազմի ղեկավարներին` կոչ անելով նրանց հրաժարական ներկայացնել:

«Ես պահանջում եմ նրանց հրաժարականը: Նրանք ունակ չեն ղեկավարել մեր համալսարանը ոչ գիտական առումով, ոչ էլ որպես մի հաստատություն, որը շահույթ է հետապնդում: Այս վարչակազմի յուրաքանչյուր որոշում խառնաշփոթ է ստեղծում», – հայտարարել է Նեսինը:

Բիլգի համալսարանի Վիզուալ դիզայնի ֆակուլտետի մի շարք նախկին և ներկա ուսանողներ երեք դասախոսներին հեռացնելու դեմ ստորագրահավաք են սկսել:

Tekali Taxi