Գլխավոր / Հայաստան / Ուկրաինական քաղաքը զինվում է հայկական ջարդերը կանխելու համար

Ուկրաինական քաղաքը զինվում է հայկական ջարդերը կանխելու համար

Դնեպրի ցածրադիր գոտում տեղի ունեցած ամանորյա բախումներից հետո, որոնց հետևանքով սպանություններ են գրանցվել, ուկրաինական իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկում` «կովկասյան կոտորածները» կանխելու ուղղությամբ, գրում է «Свободная пресса»-ն:

Նիկոպոլ քաղաքի բնակիչները ջարդուփշուր են արել քաղաքում տեղադրված հայ-ուկրաինական բարեկամության հուշարձանը:

Զանգվածային բնույթ կրող բախումները սկսվել են տեղական սրճարաններից մեկում արյունոտ ծեծկռտուքից հետո: Դանահակարության հետևանքով սպանվել է 23-ամյա երկու ուկրաինացի. ևս մեկ 19-ամյա երիտասարդ և աղջիկ դանակով հասցված վնասվածքներով տեղափոխվել են վերակենդանացման բաժին:

Նիկոպոլը շուրջկալի մեջ է: Իսկ հարևան Մարգանեց, Կրիվոյ Ռոգ, Զապորոժյե, Էներգոդար քաղաքներից եկող մեքենաների և ավտոբուսների արական սեռի ներկայացուցիչների մուտքը քաղաք արգելափակված է:

Տեղացիների խոսքով` տեղի ունեցածի համար պատասխանատու են տարածաշրջանում ամենամեծ հայկական համայնքի ներկայացուցիչները: Քաղաքի բնակչությունը հավաքվում է փողոցներում և պահանջում է պատժել մարդասպաններին:

Ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալների, սակայն դա չի կասեցրել բողոքի ցույցը:

Զանգվածային անկարգությունների ժամանակ հնչել են քաղաքապետարանը գրավելու կոչեր,  թալանվել ու ավերվել են խանութներ, ջարդվել են մեքենաներ: Կովկասցիների ընտանիքները լքում են քաղաքը:

Մահացածների թաղման արարողությունն անցել է խիստ շրջափակման մեջ: Իսկ արդեն երեկոյան ամբոխը կոտրել է «հայ-ուկրաինական բարեկամության» հուշարձանը:

Միևնույն ժամանակ, հայկական համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը analitika.at.ua կայքին հայտնել է, որ խաչքարի հետ կապված միջադեպն արդեն լուծված կարելի է համարել: Նիկոպոլի ոստիկանությունն արդեն ձերբակալել է հայկական հուշարձանի ավերման մեջ կասկածվող 4  հոգու:

Tekali Taxi