Գլխավոր / Հայաստան / Քսենիա Սոբչակը գաղտնի ամուսնացել է

Քսենիա Սոբչակը գաղտնի ամուսնացել է

Քսենիա Սոբչակը հրաժարվել է իր ազգանունից: Հայտնի սոցիալական կայքերից մեկում հաղորդավարուհին ներկայացել է որպես Քսենիա Պապունաիշվիլի: Քսենիան վերցրել է իր սիրեցյալ Եվգենի Պապունաիշվիլիի ազգանունը:

Չի բացառվում, որ շիկահեր հաղորդավարուհին գաղտնի ամուսնացել է իր` միաժամանակ և ընկերոջ, և պարային զուգընկերոջ հետ: Թեև, դատելով տարբեր սոցիալական կայքերում Սոբչակի բազմաթիվ անձնական էջերի և բլոգերի գոյության փաստից, հնարավոր է, որ սա երկրպագուների ձեռքի գործն է, որոնք ցանկանում են ժամանակավորապես ճանաչում ձեռք բերել և իրենց մաշկի վրա զգալ Քսենիայի փառքը: Հիշեցնենք, որ Քսենիա Սոբչակը ծանոթացել էր Եվգենի Պապունաիշվիլիի հետ «Պարեր աստղերի հետ» նախագծի շրջանակներում: Շոուն ավարտվել է, իսկ զույգը դեռևս գոյություն ունի, գրում է uznayvse.ru-ն:

Tekali Taxi