Գլխավոր / Հայաստան / Սարկոզին չի հանդուրժի «կրոնական զտումները» Մերձավոր Արևելքում

Սարկոզին չի հանդուրժի «կրոնական զտումները» Մերձավոր Արևելքում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում հանդուրժել քրիստոնյաների դեմ ուղղված «կրոնական զտումները» Մերձավոր Արևելքում:

«Մենք չենք կարող թույլ տալ և նպաստել նրան, ինչը ավելի շատ սկսում է նմանվել Մերձավոր Արևելքում կրոնական զտման բացառիկ այլասերված ծրագրի: Ինչպես Իրաքում, այնպես էլ Եգիպտոսում, Արևելքի քրիստոնյաները գտնվում են իրենց տանը»,- հայտարարել է նախագահը Ֆրանսիայում կրոնական համայնքների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական ուղերձում, հաղորդում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող ղպտական Սրբերի եկեղեցու մոտ տեղի ունեցած ուժեղ պայթյունը խլել էր 23 մարդու կյանք, ավելի քան 100 մարդ վիրավորվել էր: Ոստիկանության տվյալների համաձայն` ամբոխի մեջ պայթուցիկը գործի էր դրել մահապարտ-ահաբեկիչը, որի անձը դեռևս հաստատվում է: Շուտով հայտնի է դարձել, որ իսլամիստները սպառնացել էին ղպտերին ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև եվրոպական եկրներում:

«Ղպտական եկեղեցիների նկատմամբ սպառնալիքներն անընդունելի են Ֆրանսիայում: Իշխանությունները շատ լուրջ են տրամադրված այս խնդրին և կուժեղացնեն անվտանգության միջոցները ուղղափառների Սուրբ Ծննդյան տոնակատարությունների անցկացման ընթացքում»,- նշել է Սարկոզին:

Tekali Taxi