Գլխավոր / Հայաստան / Օբաման նամակ է գրել Ալիևին

Օբաման նամակ է գրել Ալիևին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նոր տարվա տոների առթիվ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, Օբաման նամակ է հղել իր ադրբեջանցի գործընկերոջը:

«Պարոն նախագահ, ուրախ էի Ձեզ հետ հանդիպել Նյու Յորքում և անհամբեր սպասում եմ համագործակցությանն ապագայում: Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին բարորություն և ծաղկում Նոր տարում: Թող նոր տարին Ձեզ երջանկություն բերի: Ընդունեք իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքը», – նամակի բովանդակությունն են փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցները:

Tekali Taxi