Գլխավոր / Հայաստան / Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

Թարգմանչուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը` 18:00-ին Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին երեկոյան ՀՀ փրկարար ծառայությունից ահազանգ էին ստացել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:

Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը  հարազատների ներկայությամբ բացել էր բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել էր մահացած Անահիտ Բայանդուրը:

Անահիտ Բայանդուրը 70 տարեկան էր:

Լուսանկարը՝ 7or.am:

Tekali Taxi