Գլխավոր / Հայաստան / Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի արձանը

Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի արձանը

Երեկ Թբիլիսիում նշել են հռչակավոր ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակը:

Վրաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված հոբելյանական միջոցառումները սկսվել են Թբիլիսիում Փարաջանովի արձանի տեղադրմամբ: Ռեժիսորի համակիրները ծաղիկների փոխարեն արձանի մոտ մեկական նուռ են դրել` ի նշան Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկատմամբ սիրո և հարգանքի:

Միջոցառումների մասնակիցները նշել են, որ Թբիլիսիում անպայման Փարաջանովի անունով փողոց է հարկավոր, քանի որ նա «իսկական թբիլիսցի է եղել»:

Տոնական միջոցառումների ընթացքում ցուցադրվել են Փարաջանովի ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև կազմակերպվել է նրա նկարների, կոլաժների և լուսանկարների ցուցահանդեսը:

Tekali Taxi