Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում փորձել են հրկիզել Աթաթուրքի արձանը

Թուրքիայում փորձել են հրկիզել Աթաթուրքի արձանը

Շաբաթ երեկոյան թուրքական Դիարբեքիր քաղաքում, որը մեծապես քրդերով է բնակեցված, փորձել են հրդեհել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը: Հանցագործության մեջ կասկածվում է մի խմբավորում, որին ոստիկանությունը համարում է Քրդական բանվորական կուսակցության համակիր: Այս մասին հաղորդում է Dogan լրատվական գործակալությունը:

Հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը, քանի դեռ արձանը ամբողջությամբ չէր այրվել: Արձանը լրջորեն չի վնասվել:

Ոստիկանության ժամանման պահին հրկիզումը կազմակերպած խմբի անդամները հասցրել են փախչել: Հրկիզման փորձ իրականացրած խումբը արձանի մոտ է եղել 19:15-ի սահմաններում, և սկսել է թղթի միջոցով կրակ վառել արձանի հիմքի մոտ: Միջադեպը նկատած քաղաքացիները անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն, որոնց էլ հաջողվել է ժամանակին մարել կրակը:

Միջադեպի մեղավորներին գտնելու առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Tekali Taxi