Գլխավոր / Հայաստան / Հայաստանում և Ադրբեջանում ազգայնամոլությունն ավելի շատ է, քան Ռուսաստանում. փորձագետ

Հայաստանում և Ադրբեջանում ազգայնամոլությունն ավելի շատ է, քան Ռուսաստանում. փորձագետ

Ռուսաստանում ազգային հողի վրա առաջացող հակասություններն ավելի քիչ են, քան ԱՊՀ այլ երկրներում: «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք է հայտնել «Քաղաքական վերլուծություն» հետազոտական կենտրոնի փորձագետ Միխայիլ Տուլսկին:

«Չնայած մեզ մոտ շատերը կովկասցիների դեմ են ելույթ ունենում, ինչպես նաև խոսում ազգայնական թեմաներով, այնուամենայնիվ, բնակչության ընդամենը 0,1 տոկոսն է պատրաստ դանակ վերցնել և ինչ-որ մեկին հարվածել: Մարդկանց գերակշիռ մասը նման բան չի ցանկանում և դեմ է արյունալի բախումներին», – ասել է Տուլսկին:

Այս առումով Ռուսաստանում ստեղծված իրավիճակը և ազգայնամոլության մակարդակը, փորձագետի կարծիքով, շատ է տարբերվում ազգայնամոլության մակարդակից, որն առկա է Հայաստանում և Ադրբեջանում: Որպես օրինակ Տուլսկին նշել է, որ 1989 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս, ապրում էին հարյուր հազարավոր հայեր, իսկ Հայաստանում` տասնյակ հազար ադրբեջանցիներ, որոնք այժմ այնտեղ չեն բնակվում:

Tekali Taxi