Գլխավոր / Հայաստան / Նեմցովը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Նեմցովը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Солидарность» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը, բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան: Նեմցովը բողոքարկել է դեկտեմբերի 31-ին Տրիումֆալնայա հրապարակում կազմակերպված ակցիայից հետո իր նկատմամբ կիրառված 15 օրյա վարչական կալանքը:

Տվերսկայա շրջանի դատարանը կտրականապես  հրաժարվում է ընդունել և վերանայել վճռի բողոքարկման դիմումը: Արձագանքներ չկան ոչ Մոսկվայի Պետդատարանից, ոչ Գերագույն դատարանից, որտեղ ուղարկվել են համապատասխան հաղորդագրությունները: Ինչպես նշում են «Солидарность» շարժման ներկայացուցիչները, «իշխանությունները հակասահմանադրական դիրքորոշում են որդեգրել: Վարչական խախտման հետ կապված հարցի վարույթը կարող էր նշանակվել հանգստյան կան տոնական օրերին, իսկ բողոքարկման քննումը` ոչ»:

Tekali Taxi