Գլխավոր / Հայաստան / Քաղաքական և հասարակական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Անահիտ Բայանդուրին

Քաղաքական և հասարակական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Անահիտ Բայանդուրին

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր ժամը 18:00-ից սկսեցին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ` թարգմանչուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար:

Եկեղեցի էին եկել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տիկնոջ հետ, Կոնգրեսի կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից` Կիրո Մանոյանը, հասարակական ու մշակույթի գործիչներ:

Անահիտ Բայանդուրը 70 տարեկան էր:  Նա մահացել էր հունվարի 6-ի ներեկոյան: Բայանդուրի հուղարկավորությունը կկայանա վաղը`  քաղաքային Պանթեոնում:

Tekali Taxi