Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում բերման են ենթարկվել ազգայնամոլական շարժումների առաջնորդները

Մոսկվայում բերման են ենթարկվել ազգայնամոլական շարժումների առաջնորդները

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում ձերբակալում են երիտասարդներին, ովքեր Մանեժնայա հրապարակում փորձում են չարտոնված հանրահավաքի մասնակցել:

«Այս պահին կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ», – նշել է իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը:

Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, ոստիկանական ավտոբուսներում են հայտնվել նաև ազգայնամոլական շարժումների առաջնորդները՝ ДПНИ շարժման ղեկավարներից մեկը՝ Վլադիմիր Տորը, «Սլավոնական ուժ» կազմակերպության ղեկավար Դմիտրի Դյոմուշկինը, «Ռուսական պատկեր» կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Միխայլովը:

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները որոշել են անվտանգության նման միջոցների դիմել նրանից հետո, երբ ինտերնետում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների մասնակից ազգայնամոլները պատրաստվում են նմանատիպ ակցիաներ կազմակերպել յուրաքանչյուր ամսվա 11-ին: Այսօր բլոգերում կոչեր են հնչել չատոնված հանրահավաք կազմակերպել Մանեժնայա հրապարակում, որից հետո ոստիկանությունը մեծ ուժեր է տեղափոխել Մոսկվայի կենտրոն և սկսել է ձերբակալել ծայրահեղականների տարբերանշաններով երիտասարդներ, ովքեր սկսել են հավաքվել կենտրոնում:

Tekali Taxi