Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը նոր թափով է սկսելու կադրային փոփոխությունները

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը նոր թափով է սկսելու կադրային փոփոխությունները

Ինչպես փոխանցում են օրաթերթի աղբյուրները, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը շարունակելու է անցյալ տարեվերջին սկսած կադրային փոփոխությունները:

Համենայնդեպս, իշխանական վերնախավում սպասում են կադրային նոր փոխատեղումների: Ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկությունը, որի փոխարեն մարզպետ է նշանակվելու փոխոստիկանապետ Սաշիկ Սաֆյանը: Սպասվում է նաև ՀՀ ոստիկանապետի փոփոխություն: Համառ լուրերը, որ գործող ոստիկանապետ Ա. Սարգսյանը նշանակվելու է ՏԿ նախարար Արմեն Գևորգյանի փոխարեն, շարունակվում են շրջանառվել: Իսկ ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ, հիմնականում` ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանի անունը: Խոսվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, վերջինիս փոխարեն` Պնախարար Սեյրան Օհանյանը, Օհանյանի փոխարեն էլ` նրա տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Tekali Taxi