Գլխավոր / Հայաստան / Մաո Ցզե Դունի դիմանկարը վաճառվել է աճուրդում

Մաո Ցզե Դունի դիմանկարը վաճառվել է աճուրդում

Էնդի Ուորհոլի վրձնին պատկանող Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզե Դունի դիմանկարը վաճառվել է 302,5 հազար դոլարով: Christie’s աճուրդը անցկացվել է Նյու-Յորքում: Աճուրդի արդյունքում ստացված գումարը 10 անգամ գերազանցում է նախապես սահմանված գնին: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Նշենք, որ ավելի վաղ կտավը գտնվել է դերասան Դենիս Հոփերի անձնական հավաքածույում: Հոփերն անգամ կրակել է կտավի վրա:

Մաո Ցզե Դունի նոր «տիրոջ» անունը չի հաղորդվում:

Tekali Taxi