Գլխավոր / Հայաստան / Ֆուտբոլային թիմի մերսողը մահացել է մարզման ժամանակ

Ֆուտբոլային թիմի մերսողը մահացել է մարզման ժամանակ

Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի մերսող Սեսար Նարդին մահացել է թիմի մարզման ժամանակ: Հունվարի 11-ին, երբ ակումբի ֆուտբոլիստները մարզվում էին ակումբի` Բուենոս Այրեսից 40 կմ հեռավորության վրա գտնվող բազայում, Նարդին կայծակի զոհ է դարձել: Կայծակը հարվածել է նրան, երբ նա կանգնած է եղել ոռոգման սարքավորման կողքին:

Նարդին մահացել է 61 տարեկան հասակում: Վերջին 10 տարիների ընթացքում նա աշխատում էր «Ռասինգում» որպես մերսող:

Կայծակի հարվածից տուժել է նաև ակումբի պաշտպան Բրայան Լյույը, սակայն նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:
Tekali Taxi