2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում չնահանջեց

2011 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Դեկտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը:


Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը:


Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի փետրվարի 2-ին:


1. Իսպանիա – 1887 (միավոր)

2. Հոլանդիա – 1723

3. Գերմանիա – 1485

4. Բրազիլիա – 1446

5. Արգենտինա – 1338

6. Անգլիա – 1195

7. Ուրուգվայ – 1152

8. Պորտուգալիա - 1090

9. Խորվաթիա - 1075

10. Եգիպտոս – 1036

13. Ռուսաստան – 982

20. Սլովակիա – 854

34. Ուկրաինա – 702

35. Իռլանդիա - 681

37. Բելառուս – 660

55. Լիտվա – 532

60. ՀԱՅԱՍՏԱՆ - 515

72. Վրաստան – 449

76. Լատվիա – 440

81. ՆՀՀ Մակեդոնիա – 418

84. Մոլդովա – 411

86. Էստոնիա – 386

97. Ադրբեջան – 343

108. Ուզբեկստան – 285

133. Թուրքմենստան – 173

137. Ղազախստան - 161

143. Տաջիկստան – 141

175. Ղրղզստան – 50

202. Անդորրա - 2

Նշված են առաջին տասը հորիզոնականները զբաղեցնող թիմերը, Հայաստանի հավաքականի մրացկիները Եվրո-2012-ի ընտրական փուլում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականները: