Գլխավոր / Հայաստան / «ՉԻ». Զորի Բալայանն էլի գնաց մեր փողերով ֆռֆռալու

«ՉԻ». Զորի Բալայանն էլի գնաց մեր փողերով ֆռֆռալու

Արդեն մի քանի օր է, ինչ Բալայանի ղեկավարած «Արմենիա» առագաստանավը հատել է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների բաժանարար գիծը և մոտեցել է Սանտյագո դե Չիլիի ափերին, ներկայացնում է օրաթերթը:

Բայց այս նավարկությունը, ինչպես գիտենք, սովորական նավարկություն չէ. այն, ինչպես հիշում ենք, «գիտապատմական նշանակության» արշավախումբ է և կոչվում է «Մեսրոպ Մաշտոց»- «Սփյուռքի ճանապարհներով»: Թե ինչ է իրենից ներկայացնում այդ գիտապատմական նշանակության արշավախումբը և ինչպիսի գիտապատմական նշանակության գործեր է անում` հայ ազգը թերևս դեռ երկար պետք է փորձի գուշակել: Իհարկե, մի կողմից կառավարությունը լավ է անում, որ հայաստանցիների աչքից հեռու է պահում Զորի Բալայանին, սակայն ինչո՞ւ դրա համար պետք է վճարենք մենք` հարկատուներս: Բանն այն է, որ թե նավարկության մեկնարկին, և թե այս անգամ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել «Արմենիայի» արշավախմբի համար: Մի՞թե Զորի Բալայանի ճանապարհորդությունն ավելի շատ բան կարող է տալ Հայաստանին, քան ԱԳՆ արդիականացված կայքը:

Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, Բալայանի համար մշտապես գումար է գտնվում ոչ միայն ՀՀ, այլ նաև ԼՂՀ պետբյուջեից: Մասնավորապես, այս տարվա սկզբին Ստեփանակերտում` Ղարաբաղի իշխանական վերնախավը ԼՂՀ նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի «Արարատ» կոչվող օբյեկտում մեծ շուքով նշել է Զորի Բալայանի 75-ամյակը: Մեծ հանդիսավորությամբ նաև տոնական միջոցառումներ են կազմակերպել. միջոցառումների ծախսերը, որը ըստ որոշ տեղեկությունների, ավելի քան 10 հազար դոլար է կազմել, հատկացվել է ԼՂՀ պետբյուջեից:
Tekali Taxi