Գլխավոր / Հայաստան / Ազգությամբ թուրք պատգամավորն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

Ազգությամբ թուրք պատգամավորն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը

2011 թվականի հունվարի 11-ից թեժ նախընտրական արշավ է սկսել Համբուրգի Ձախերի կուսակցության ներսում, որոնք պատրաստվում են սեփական թեկնածուներին առաջադրել փետրվարի 20-ին կայանալիք Համբուրգի Ազգային Խորհրդարանի ընտրությունների համար:

Կուսակցության ներսում ընդհարումների պատճառ է եղել Հայոց Ցեղասպանությունը, որը հակասությունների առիթ է հանդիսացել Խորհրդարանի ծագումով թուրք պատգամավոր Մեհմեթ Յիլդիզի և ազգությամբ հայ թեկնածու Թորոս Սարյանի միջև:

Թեև Յիլդիզին հաջողվել է պարտության մատնել իր հիմնական հակառակորդին, այդուհանդերձ Սարյանը բավարարված է մնացել, քանի որ վերջինիս հաջողվել է Ձախերի կուսակցության ուշադրութունը հրավիրել Հայկական Ցեղասպանության խնդրին:

Քարոզարշավի մեկնարկից առաջ Մեհմեթ Յիլդիզը չէր  ընդունում Հայոց ցեղասպանության փաստը: Մինչդեռ քարոզարշավի ընթացքում իր դիրքերը ամրապնդելու համար Յիլդիզն ընդունել է Ցեղասպանության փաստը և հայտարարել, որ Թուրքիան պետք է ընդունի այդ հանգամանքը:

«Հայերի Ցեղասպանության փաստը քննվել է, վերլուծվել ու ապացուցվել է պատմաբանների կողմից և վերջնականապես ճանաչվել է որպես իրողություն», – ասել է Յիլդիզը : Նա նշել է, որ Թուրքիան պետք է օրինակ վերցնի Գերմանիայից, որն ընդունեց Երկրորդ Համարհային պատերազմի ընթացքում հրեաների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, և «ընդունելով իր կողմից կատարած ոճրագործությունը` փոխհատուցում վճարեց»:
Թորոս Սարյանը պատմաբան է, ինչպես նաև Գերմանիայում հայ համայնքի ակտիվիստներից: Սարյանը պարբերաբար իր հոդվածներով ներկայանում է Massis Weekly պարբերականի էջերում:
Tekali Taxi