Գլխավոր / Հայաստան / Հայաստանը զիջում է Ադրբեջանին միջազգային ասպարեզում. National Review

Հայաստանը զիջում է Ադրբեջանին միջազգային ասպարեզում. National Review

«Միացյալ Նահանգներն անտարբերություն են ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը և կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը», ամերիկյան National Review պարբերականում գրում է Փենսիլվանիա նահանգի հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկը:
Regnum-ի փոխանցմամբ` վերլուծաբանը ներկայացնում է իրադարձությունների զարգացման սեփական սցենարը. «Ի հեճուկս Ադրբեջանի ազդեցիկ ռազմական բյուջեի` փորձագետների մեծ մասը դեռևս գտնում է, որ Բաքվի ռազմական պոտենցիալը հավասարազոր չէ Հայաստանի հնարավորություններին և որ առաջին իսկ հարձակվողական հարվածից հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակման ռազմավարությամբ»:

Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները` փորձագետը նշում է, որ 2010 թվականը Ադրբեջանի համար բավակայն հաջող տարի էր` միջազգային հանրության հետ հարաբերությունների ամրապնդման, էներգետիկ ոլորտում մի շարք պայմանագրերի կնքման տեսանկյունից:

«Արդյունքում` ռազմավարական տեսանկյունից Ադրբեջանն առավել կարևոր գործընկեր է դարձել Արևմուտքի համար, այդ թվում նաև ԱՄՆ-ի, մինչդեռ Հայաստանը, ընդհակառակը, շարունակում է կախված մնալ Ռուսաստանից, վերջին տվյալների համաձայն` զենք է վաճառում Իրանին, ինչը դժվար թե Արևմուտքի հավանությանն արժանանա»,- գրում է Ստեֆան Բլանկը:
Tekali Taxi