Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում ծեծել են հայի և դանակահարել ադրբեջանցու

Մոսկվայում ծեծել են հայի և դանակահարել ադրբեջանցու

Մոսկվայում երկու օրվա ընթացքում հարձակման է ենթարկվել մեկ հայ և մեկ ադրբեջանցի:
Անցյալ գիշեր որովայնի հատվածում հրազենային վնասվածքով մի մարդ է տեղափոխվել Մոսկվայի հիվանդանոց, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրին:

«Բժիշկները գտել են տուժածին Մոսկվայի արևելյան հատվածում ոչ սթափ վիճակում», հայտնել է ոստիկանությունը:
Այժմ ոստիկանությունը փորձում է հաստատել տուժածի անունն ու ազգանունը:

Հետաքննությունը թույլ է տվել հաստատել, որ տղամարդը ծագումով ադրբեջանցի է:
Տուժածի խոսքով` կեսգիշերն անց անհայտ մեկը կրակել է իր վրա, որից հետո անհետացել է:

Նշենք, որ Մոսկվայի այդ նույն հատվածում այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ ծեծի էր ենթարկվել Հայաստանի քաղաքացի: Հուվարի 11-ի երեկոյան անհայտ անձանց մի խումբ հարձակվել էր նրա վրա Իզումրուդնայա փողոցում:
Ժամանակավորապես Մոսկվայում բնակվող 45-ամյա հայաստանցին կարողացել է ինքնուրույն հասնել մոտակա հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա գանգուղեղի վնասվածք է ստացել, նշել է ոստիկանությունը:
Միջադեպի առընչությամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ Մոսկվայում կտրուկ աճել է «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա հարձակումների թիվը: Հունվարի մեկի առավոտյան հիվանդանոց էին հասցրել 33–ամյա ղրղզստանցու, ում նույնպես դանակահարել էին:
Tekali Taxi