Գլխավոր / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանը հրաժարականի մասին չի մտածում

Էդվարդ Նալբանդյանը հրաժարականի մասին չի մտածում

Եթե վստահ ես, որ այն, ինչ անում ես, աջակցություն ունի երկրի ղեկավարության կողմից, ուրեմն վստահությամբ պետք է շարունակել վարել այդ քաղաքականությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով վերջին կադրային փոփոխությունների ֆոնին իր պաշտոնանկության մասին հարցին:
«Եթե որևէ պաշտոնյա ամեն օր մտահոգված լինի, որ իրեն պետք է հանեն, պետք է չաշխատի ընդհանրապես և չվերցնի այդ պատասխանատվությունը` վարելու որևէ ոլորտ: Կարծիքներ տարբեր կարող են լինել, դժգոհներ կարող են լինել: Դա բնական է», – ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Tekali Taxi