Գլխավոր / Հայաստան / Հայաստանում առաջարկում են արտագաղթը փոխարինել մարդկանց արտահանմամբ

Հայաստանում առաջարկում են արտագաղթը փոխարինել մարդկանց արտահանմամբ

Հունվարի 13-ին կառավարության նիստին կառավարության ղեկավարի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ 2011 թվականին Հայաստանը կունենա բավարար ֆինանսական պաշարներ (նկատի ունի Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկը – epress.am), նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «բացարձակ ապուշություն» է անվանել:
Նրա խոսքով` Հայաստանն ամեն տարի վարկ է ստանում ՀԲ-ից, «հերիք է շոու սարքենք սրանից»:
Ըստ Բագրատյանի` ընդամենը երեք տարվա ընթացքում պետությունը երկու անգամ ավել պարտք է վերցրել, քան մինչ այդ ուներ 15 տարվա ընթացքում:

Խոսելով պարտքերը վերադարձնելու ձևերի մասին` Բագրատյանն առաջարկեց արտահանել ՀՀ քաղաքացիներին. «Քանի որ կառավարությունը չի զբաղվելու իրական տնտեսական քաղաքականությամբ, առաջարկում եմ մարդկանց արտագաղթը փոխարինել մարդկանց արտահանմամբ:

Յուրաքանչյուր արտահանված մարդ միջին հաշվով հանրապետությանը տալիս է 4000 դոլար: Մենք դեկտեմբերին 400 միլիոն ստացանք: Լավ կլիներ` չուղարկեին էդ փողը, որ ստեղ էս ժողովուրդը զբաղվեր պետությունը դզելով»:
Tekali Taxi