Գլխավոր / Հայաստան / Տիգրան Կարապետյանն աշխատանքից կազատի ԱԼՄ-ի անձնակազմի մոտ 90%-ին

Տիգրան Կարապետյանն աշխատանքից կազատի ԱԼՄ-ի անձնակազմի մոտ 90%-ին

ԱԼՄ հեռուստաընկերությունը փակելն անարդարություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Այսպիսով, ԱԼՄ-ի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է այն, ինչի մասին նա հայտարարել էր հունվարի 7-ի հանրահավաքին և վերջին օրերի իր եթերների ժամանակ:

Նա նշել է, որ որևէ մեկին դատի չի տալու, քանի որ այդ տարբերակն արդյունավետ չի համարում:
Կարապետյանի խոսքով` հեռուստաընկերությունների մրցույթին (մրցույթը կայացել է 2010թ. դեկտեմբերի 16-ին, ԱԼՄ-ն պարտվել է Երևան TV-ին) հայտը ներկայացնելուց 10 օր հետո իր համար արդեն պարզ էր, որ ԱԼՄ-ն փակելու են:

Անդրաադռանալով նաև ԱԼՄ-ի մրցակցին` «Երևան» հեռուստաընկերությանը, Կարապետյանը նշել է, որ վատ բան չի ուզում ասել հակառակորդի մասին, սակայն նրան դուր չէր եկել «Երևանի» տնօրեն Վարդգես Ավետիսյանի արտահայտությունը, ով, Կարապետյանի խոսքով, ասել էր. «Մենք չենք հաղթել, Կաարպետիչն է տանուլ տվել»:
Խոսելով ԱԼՄ-ի անձնակազմի մասին` Կարպետյանն ասել է, որ 84 ընտանիք մնալու է գործազուրկ, այդ խմբից նա կպահի միայն 10 հոգու` իր կայքի, ամսագրի և «Դուպլեքս» ակումբում աշխատելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՀՌԱՀ-ի մրցույթի արդյունքների հրապարակումից հետո Տիգրան Կարապետյանը խոստացել էր աշխատանքից չազատել ԱԼՄ-ի անձնակազմը:

Հունվարի 20-ին ԱԼՄ-ի հեռարձակամն վերջին օրն է լինելու: Կարպետյանն այդ օրը ոչ մի արտառոց բան չի խոստանում ցուցադրել եթերում, այլ հրաժեշտ կտա ժողովրդին և կցուցադրի նախորդ օրվա իրենց հանրահավաքը:
Tekali Taxi