Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն հունվարի 18-ին, ժամը 13.00-ին քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով պիկետ է կազմակերպելու «Արմենիա – Մարիոթ» հյուրանոցի մոտ:
Այդ օրը Հայաստան է այցելելու Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով իջեվանելու է «Արմենիա – Մարիոթում»:
Նշենք, որ այցի շրջանակներում Համմարբերգը հանդիպելու է ՀՀ առաջին նախագահ,Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և քաղբանտարկյալ ՆիկոլՓաշինյանի հետ: