Գլխավոր / Հայաստան / «Գագարինը» կկապի Մոսկվան Երևանի հետ

«Գագարինը» կկապի Մոսկվան Երևանի հետ

«Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը, որը 2011 թվականին` Տիեզերքի տարին, ստանալու է «Յուրի Գագարին» անվանումը, կմիացնի Մոսկվան Երևանի հետ:

«Մեզ մոտ ավանդույթ կա յուրաքանչյուր ինքնաթիռ կոչել ինչ-որ անունով», – ասել է ավիաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արամ Եղոյանը:

Նրա խոսքով` ինքնաթիռը շահագործման կհանձնվի փետրվարի սկզբին, իսկ մինչ այդ պետք է ստանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Օդաչուներն էլ, իրենց հերթին, պետք է համապատասխան թեստավորում անցնեն:

«Յուրի Գագարինը» գործելու է «Երևան-Մոսկվա» երթուղով: Միևնույն ժամանակ, «Արմավիա» ընկերությունը մտադիր է ևս 4 նմանատիպ ինքնաթիռ ձեռք բերել, հայտնում է kp.ru-ն:

Tekali Taxi