Գլխավոր / Հայաստան / «Ժեկի պետի ասուլիս». Հայաստանի նախկին արտգործնախարարը` ԱԳՆ-ի փիառի մասին

«Ժեկի պետի ասուլիս». Հայաստանի նախկին արտգործնախարարը` ԱԳՆ-ի փիառի մասին

Նալբանդյանի ասուլիսն իմ տպավորությամբ ժեկի պետի ասուլիս էր, որի ժամանակ խոսում էր, թե ով քանի այցելություն է կատարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ ղեկավարի` ուրբաթ օրը կայացած ասուլիսն այսպես է որակել նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ Արզումանյանի` Հայաստանի ԱԳՆ-ն «իր գործառույթներն իրականացնելու փոխարեն զբաղվում է փիառով»:

Ընդդիմադիր գործիչն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նախորդ տարվա արտաքին քաղաքականության ձեռքբերումներին` նշելով, որ 2010 թվականին Սերժ Սարգսյանի` 2008 թվականին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն իր վախճանին հասավ, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում շարունակվեցին իմիտացիոն գործընթացները:

«Ֆուտբոլային դիվանագիտություն կոչված բլեֆը համարվում է սպառված, և կողմերը պիտի նստեն բանակցոթյունների սեղանի շուրջ ու սկսեն զրոյից», – ասել է նախկին արտգործնախարարը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Արզումանյանը հայտարարել է, որ իքնը մշտապես կողմնակից է եղել կարգավորմանը և կարևորել է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական, առևտրային և տնտեսական հարբերությունների հաստատումը:

«Սակայն ֆուտբոլային դիվանագիտության արգասիքը եղան այն երկու արձանագրությունները, որոնք դրսից հրամայված և չմտածված տարբերակներ էին: Տեքստից էլ երևում էր, որ Վաշինգտոնում էր ընդունված»,- ասել է Արզումանյանը:
Tekali Taxi