Գլխավոր / Հայաստան / Բերլուսկոնին պնդում է, որ չի վճարում սեքսի համար

Բերլուսկոնին պնդում է, որ չի վճարում սեքսի համար

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հերքել է անչափահաս մարոկուհու հետ սեռական հարաբերությունների առնչությամբ մեղադրանքները: «Ես մշտական հարաբերություններ ունեմ և երբեք չեմ վճարել սեքսի համար, այդ մասին անգամ ենթադրություն անելն է աբսուրդային»,- հայտարարել է վարչապետը` մեկնաբանելով իր ու գիշերային ակումբի անչափահաս պարուհու ինտիմ կապի մասին լուրերը:

«Մարմնավաճառների ծառայությունից օգտվելն իմ արժանապատվությունից ցածր է»,- հայտարարել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հետաքննչական մարմինները պաշտոնապես դատարան են հրավիրել Բերլուսկոնիին և նրա փաստաբաններին` այս հարցի առնչությամբ հարցաքննություն անցկացնելու նպատակով:

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` հարցաքննությունը պետք է կայանա շաբաթվա ընթացքում: Բացի դրանից, Միլանի ոստիկանությունը խուզարկում է անցկացրել վարչապետի կողմից օրենքի խախտման հետ ենթադրաբար առնչություն ունեցող մի շարք անձանց աշխատավայրերում:

Tekali Taxi