Գլխավոր / Հայաստան / Լևոն Արոնյանի գերարագ ոչ-ոքիների շարքը ձգվում է

Լևոն Արոնյանի գերարագ ոչ-ոքիների շարքը ձգվում է

Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատային գերմրցաշարում ավարտեց իր երրորդ պարտիան: Այս անգամ էլ, ինչպես և նախորդ երկու տուրերում, Արոնյանը բավական արագ ոչ-ոքի խաղաց:

Ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ մրցամարտում շախմատիստները 21 քայլ կատարեցին և խաղաղությամբ բաժանվեցին:

Անսպասելիորեն արագ ավարտվեց նաև վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստի` Մագնուս Կառլսենի պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Կառլսենը սպիտակներով հանձնվեց արդեն իսկ 22-րդ քայլին: Նշենք, որ Գիրին վարկանիշով աշխարհի 52-րդ շախմատիստն է:

A խմբի մյուս 5 պարտիաներն առայժմ շարունակվում են:
B խմբում Գաբրիել Սարգսյանը նույնպես արագ ոչ-ոքի խաղաց չեխ Դավիդ Նավարայի հետ: Սարգսյանը 3 տուրերում վաստակել է 2 միավոր:
Tekali Taxi