2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Youtube-ում հայկական Կրթական ալիք կգործի. նախարար

Անցյալ տարի Կրթության և գիտության նախարարությունը խոստացել է Youtube.com կայքում բացել Կրթական ալիք, ինչն արդեն տեղի է ունեցել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:


«Նյութերը դեռ շատ չեն, բայց մենք պարբերաբար հարստացնելու ենք Կրթական ալիքի բովանդակությունը` այն մատչելի դարձնելով ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլ նաև հարստացնելով կոնտենտը սփյուռքահայ աշակերտների և ուսուցիչների համար», - ընդգծել է նախարարը:

Աշոտյանի կարծիքով` նորարարական տեխնոլոգիաների կիրառումը մեծ հեռանկար ունի:


«Հայկական կրթական բովանդակության ստեղծումն այլընտրանք չունի մեզ համար, որովհետև հայալեզու կրթական բովանդակությունը պետք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ նաև մեր սփյուռքահայ հայրենակիցներին», - եզրափակել է Արմեն Աշոտյանը: