Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Սյունիքի և Արարատի մարզպետներին կազատե՞ն պաշտոնից

«Հրապարակ». Սյունիքի և Արարատի մարզպետներին կազատե՞ն պաշտոնից

Օրաթերթը գրում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում սպասվում է Սյունիքի և Արարատի մարզպետների փոփոխություն:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այս առիթով ասել է, որ ամեն պաշտոնյա նշանակման պահից պետք է պատրաստ լինի նաև ազատման հրամանին, սակայն լուրջ չի համարել տարածված խոսակցությունները: Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից է սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որն ասաց, որ իրեն նման առաջարկություն չի արվել: «Ես շարունակում եմ իմ գործառույթները` նպաստելով առողջ ապրելակերպին ու սպորտի զարգացման ծրագրերին»,- ասել է երիտասարդ նժդեհականը:

Tekali Taxi