Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». «Գալան» չի բողոքարկի ՀՌԱՀ որոշումը

«Առավոտ». «Գալան» չի բողոքարկի ՀՌԱՀ որոշումը

Գյումրիի «Գալա» TV չի բողոքարկի ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը, համաձայն որի 2015 թվականից հեռուստաընկերությունը զրկվելու է արտոնագրից:

ՀՌԱՀ որոշման համաձայն` սեփական և հայրենական հաղորդումներ ծավալներով, բիզնես ծրագրի հիմնավորվածությամբ և տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններով «Գալան» զիջում էր «Ցայգ»-ին: Միայն հավասարապես բավարար էր գնահատվել այս երկու հեռուստաընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողությունը և աշխատակազմերի մասնագիտական պատրաստվածությունը: «Գալա»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն «Առավոտի» հարցին, թե մտադի՞ր է դատարանում վիճարկել ՀՌԱՀ այս որոշումը`ասաց. «Ո՛չ: Ճիշտն ասած` ես չեմ հետաքրքրվում ՀՌԱՀ-ի որոշումներով և նրանց մեկնաբանություններով: Կարծում եմ` ավելորդ է, կարիք չկա»:

Tekali Taxi