Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Օլիգարխները օրաթերթից 7,5 միլիոն փող են ուզում

«Հայկական ժամանակ». Օլիգարխները օրաթերթից 7,5 միլիոն փող են ուզում

Երեկ մեկնարկել է ԱԺ պատգամավոր-օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո), Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) և Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) կողմից «Հայկական ժամանակի» դեմ ներկայացված հայցի դատաքննությունը:

Նշված հայցը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ: Օլիգարխները պահանջում են հերքել «ՀԺ» հոկտեմբերի 14-ի «Ութից յոթը ցուցակում են» հրապարակումը, ըստ որի, ՌԴ իրավապահները կազմել և Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են մի ցուցակ, որում ընդգրկված են ռուս իրավապահների քննած քրեական գործերում շրջանառվող ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների, այդ թվում` վերը նշված երեքի անունները: Հերքումից բացի, օլիգարխները պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում և յուրաքանչյուրը կես միլիոն դրամ` դատական ծախսերի փոխհատուցման համար (բոլորը միասին` 7,5 միլիոն դրամ): Երեկվա դատական նիստը տևել է մի քանի րոպե և հետաձգվել է մինչև հունվարի 24-ը:

Tekali Taxi