Գլխավոր / Հայաստան / Ընդդիմության պիկետն անցնում է առանց ոստիկանության միջամտության

Ընդդիմության պիկետն անցնում է առանց ոստիկանության միջամտության

Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ մեկնարկել է Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հրավիրված պիկետը:

Ակցիայի կազմակերպիչները ցանկանում եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի վրա:

Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգը Երևան է ժամանել այսօր:

Հյուրանոցի դիմաց այս պահին հոծ բազմություն է հավաքվել, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ամոթ», «Սերժիկ հեռացիր», ինչպես նաև քաղբանտարկյալների անունները:

Հյուրանոցի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, սակայն հավաքվածների գործողություններին նրանք չեն միջամտում, միջադեպեր առայժմ չեն գրանցվել:

Tekali Taxi