Գլխավոր / Հայաստան / Հայկական ակումբը Սանկտ Պետերբուրգում կխաղա ադրբեջանցիների հետ

Հայկական ակումբը Սանկտ Պետերբուրգում կխաղա ադրբեջանցիների հետ

Սանկտ Պետրեբուրգում անցնող ֆուտբոլային Համագործակցության գավաթում Հայաստանը ներկայացնող «Միկան» հաջորդ փուլ դուրս եկավ: Խմբային մրցաշարի երրորդ խաղում «Միկայի» ֆուտբոլիստները պարտության մատնեցին Ուզբեկստանի չեմպիոն «Բունյոդկորին» 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում 27-րդ րոպեին 11-մետրանոցն իրացրեց Ալեքսանդր Թադևոսյանը, իսկ 66-րդ րոպեին աչքի ընկավ Հրայր Մկոյանը:

Խմբի մյուս խաղում  Լատվիայի «Սկոնտոն» 3:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի «Տոբոլին», ինչը հնարավորություն տվեց «Միկային» երկրոդ տեղը զբաղեցնել խմբում, քանի որ մեր թիմը «Սկոնտոյին» պարտվել էր 0:2 հաշվով, իսկ «Միկայի» և «Տոբոլի» մյուս բոլոր ցուցանիշները նույնն էին: Այս թիմերը 2:1 հաշվով հաղթել են «Բունյոդկորին», իսկ միմյանց միջև հանդիպումն ավարտել են 2:2 հաշվով:

Նշենք, որ եթե «Տոբոլը» «Սկոնտոյին» պարտվեր նվազագույն հաշվով, ապա «Միկան» դուրս կմնար հետագա պայքարից:

¼ եզրափակիչում «Միկան» կհանդիպի Ադրբեջանի «Ինտերի» հետ, որն իր խմբում 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

Tekali Taxi