Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի խնդիրները

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի խնդիրները

Հունվարի 20-ին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական կայքը, Ստամբուլում Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ տեղի կունենա ռազմավարական ծրագրավորման Միացյալ խմբի առաջին նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության համագործակցությանն ուղղված նոր մեխանիզմի աշխատանքի կազմակերպման հարցերը:

Նախատեսվում է կարծիքների փոխանակում օրակարգում տեղ գտած մի շարք երկկողմ և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ եվրոպական անվտանգության հարցը, մերձարևելյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը, Բալկաններում, Անդրկովկասում և մի շարք այլ տարածաշրջաններում առկա դրությունը:
Tekali Taxi