Գլխավոր / Հայաստան / Վրաստանում այրվել են Շապիտո կրկեսի բոլոր կենդանիները

Վրաստանում այրվել են Շապիտո կրկեսի բոլոր կենդանիները

Վրաստանի Բակուրիանի քաղաքում այսօր առավոտյան ամբողջովին այրվել է շարժական Շապիտո կրկեսը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն` հրդեհի հետևանքով մարդիկ չեն տուժել, սակայն ամբողջովին այրվել է կրկեսին պատկանող իրերն ու կենդանիները: Հրդեհի հետևանքով այրվել է 6 շուն, 2 կապիկ և 1 մեծ վարան:

Հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանել են այն պահին, երբ կրակն արդեն մարել էր: Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են, հաղորդում է Грузия Online-ը:
Tekali Taxi